ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երեխային կրծքով կերակրելու առավելությունները

Երեխային կրծքով կերակրելու առավելությունները
27.10.2013 | 15:40

Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մայրական կաթի և երեխայի ինտելեկտի միջև գոյություն ունի ակնհայտ կապ: Բոստոնի մանկական հիվանդանոցում կատարված հետազոտությունը պարզել է, որ վեց ամսից մինչև մեկ տարի երեխային կրծքով կերակրելը հանգեցնում է երեք տարեկան հասակում ավելի լավ խոսքի հմտության և յոթ տարեկան հասակում ինտելեկտի ավելի բարձր միավորների:

Գիտնականները մայրերին խորհուրդ են տալիս երեխաներին կրծքի կաթով կերակրել գոնե վեց ամիս, սակայն այս խորհրդին հետևում է կանանց միայն երկու տոկոսը:

Աշխարհի բժիշկները նույնպես փաստում են, որ կրծքով կերակրվող երեխաներն ունեն մտավոր զարգացման ավելի բարձր մակարդակ և հաջողություններ ուսման ընթացքում, քան նրանք, ովքեր կերակրվել են արհեստական կաթով: Կրծքով կերակրելու առավելությունները անհերքելի են: Այն կարևոր է ոչ միայն երեխայի, այլև մոր առողջության համար: Կրծքով չկերակրած կանանց մոտ մեծ է հետևյալ հիվանդությունների վտանգը`կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղ, կոնքազդրային հոդի կոտրվածքներ ծերունական տարիքում, հղիության ընթացքում կուտակած ճարպի պահպանում, որը հետագայում կարող է հանգեցնել գիրության, սակավարյունություն` ծննդաբերությունից հետո և այլն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ